Խաղաղ բնակավայրերը թիրախավորող Ադրբեջանն ու Թուրքիան անկասկած համարժեք հարվածներ ստանում են, այլ բան է, թե ինչպես է դրան արձագանքում, խիստ պայմանական, քաղաքակիրթ աշխարհը. Տ. Աբրահամյան
«Հենակետ» վերլուծական կենտրոն ՀԿ ղեկավար, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Խաղաղ բնակավայրերի թիրախավորումը որպես առաջնահերթություն առաջ մղող Ադրբեջանն ու Թուրքիան անկասկած համարժեք հարվածներ ստանում են և կստանան, այլ բան է, թե ինչպես է դրան արձագանքում, խիստ պայմանական, քաղաքակիրթ աշխարհը»։
Ադրբեջանը քիչ առաջ 3 անգամ հարվածել է Ստեփանակերտին ծանր հրթիռներով։Այս մասին տեղեկացնում է ԱՀ ՄԻՊ-ը:
Նա նծել է, որ Ստեփանակերտի վրա երեք հարված է եղել, բնակելի շենքեր են լրջորեն վնասվել, վիրավորների մասին հստակ տվյալներ կան, իսկ զոհերի մասին դեռ հաստատված տվյալ չկա:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։
Արցախի զինուժը խոցել է հակառակորդի 14 ուղղաթիռ, 11 ինքնաթիռ (4-ը Սու–25), 103 անօդաչու թռչող սարք, 184 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 82 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, մեկ «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 2 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:
Հակառակորդն ունի ավելի քան 1280 զոհ, որից 180–ը Քարվաճառի ուղղությամբ, ավելի քան 2700 վիրավոր։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 158 զոհ և 200-ից ավելի վիրավոր։
Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում սպանվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում՝ 11 մարդ։
Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։
Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։