Բաժիններ՝

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը ստորագրել է հրամանագրեր՝ ԱՀ պետական սահմանը պաշտպանելիս աչքի ընկած զինծառայողներին պարգևատրելու մասին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 2-ին ստորագրել է հրամանագրեր պարգևատրելու մասին:

2020 թվականի սեպտեմբերի 27-ին հակառակորդի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների ընթացքում ԱՀ պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած բացառիկ քաջության ու արիության համար «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով պարգևատրվել է ԱՀ պաշտպանության բանակի 1 զինծառայող, «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով՝ 11 զինծառայող:

«Արիության համար» մեդալով պարգևատրվել է 10 զինծառայող: «Մարտական ծառայություն» մեդալով պարգևատրվել է 7 պահեստազորային՝ հետմահու և ԱՀ պաշտպանության բանակի 19 զինծառայող:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031