Բաժիններ՝

Ստեփանակերտի խաղաղ բնակչության շրջանում կան տուժածներ. զոհերի մասին տեղեկությունները ճշտվում են

Ադրբեջանի կողմից Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտին հասված վերջին հարվածների արդյունքում խաղաղ բնակչության շրջանում կան տուժածներ, իսկ զոհերի մասին տեղեկությունները ճշտվում են: Այս մասին հոկտեմբերի 2-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Արցախի Հանրապետության պետական նախարար, օպերատիվ շտաբի պետ Գրիգորի Մարտիրոսյանը:

«Քիչ առաջ Ստեփանակերտ քաղաքը հրետակոծվեց, խաղաղ բնակչության շրջանում ունենք տուժածներ, զոհերի վերաբերյալ տեղեկություններն այս պահին ճշտվում են: Վնասվել են քաղաքացիական օբյեկտներ, բնակելի շենքեր: Այս վերջին օրերի հրետակոծության թիրախներում բազմաթիվ անգամ հայտնվել են տարբեր քաղաքացիական օբյեկտներ, ենթակառուցվածքներ, բնակելի տներ»,- ասաց Մարտիրոսյանը:

Ստեփանակերտից «Արմենպրես»-ի թղթակիցը հայտնում է, որ ըստ առայժմ չհաստատված տեղեկությունների` Ադրբեջանի ԶՈՒ-ն հարվածներ է հասցրել Ստեփանակերտի զինվորական հոսպիտալի առջևում գտնվող շինությանը, որի հետևանքով վնասվել է նաև հոսպիտալի շենքը:

Նորայր Շողիկյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս