Բաժիններ՝

Գազայի հատվածում պատերազմի մեկնարկից ի վեր զոհերի թիվը գերազանցել է 65 հազարը

Գազայի առողջապահական աղբյուրները հաստատել են, որ սեպտեմբերի 18-ի լուսաբացից ի վեր իսրայելական ուժերի կողմից սպանվել է 14 պաղեստինցի, որոնցից 9 -ը՝ Գազա քաղաքում։

Այս մասին հայտնում է Al Jazeera-ն։

Գազայի առողջապահության նախարարությունը տեղեկացրել է, որ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից վեր իսրայելական հարձակումների հետևանքով զոհված պաղեստինցիների թիվը հասել է 65062  հազարի, վիրավորվել է 165697 մարդ։

Իսրայելական ուժերը ռմբակոծել են Գազա քաղաքի հարավային և հյուսիսային հատվածներում գտնվող բնակելի շենքերը՝ օգտագործելով պայթուցիկներով լի մեքենաներ։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը զգուշացրել է Գազայում հիվանդանոցների փլուզման վտանգի մասին։

«Հյուսիսային Գազայում ռազմական ներխուժման և տարհանման հրամանները հանգեցնում են տեղահանության նոր ալիքների։

Վիրավորներն ու հաշմանդամները չեն կարողանում տեղափոխվել անվտանգ տարածքներ, ինչը նրանց  կյանքը լուրջ վտանգի տակ է դնում։

Գերծանրաբեռնված հիվանդանոցները փլուզման եզրին են, իսկ բռնության աճը խոչընդոտում է դրանց հասանելիությունը։

Մենք կոչ ենք անում անհապաղ դադարեցնել այս անմարդկային պայմանները և հրադադար հաստատել»,- նշել է ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը։

Գազա քաղաքում արդեն երկրորդ օրն է՝ համացանցն ու հաղորդակցության ծառայությունները չեն գործում, քանի որ Իսրայելի շարունակական ավիահարվածների հետևանքով վնասվել են համապատասխան ենթակառուցվածքները։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս