Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան դատապարտում է ադրբեջանական կողմի ռազմատենչության դրսևորումները ֆուտբոլային խաղադաշտերում:
Աշխարհի բոլոր բժիշկները պարտավոր են իրենց վրդովմունքի և բողոքի ձայնը բարձրացնել հակառակորդի կողմից համաճարակի շրջանում պատերազմ հրահրելը և ագրեսորին կոչ անել կանգ առնել:
Արմեն Մուրադյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
Հոկտեմբերի 2-ին, ժամը 13։45-ի սահմաններում հրթիռակոծության է ենթարկվել Ստեփանակերտ քաղաքը, մասնավորապես մասամբ վնասվել է ԱԻ ՊԾ վարչական տարածքը, վիրավորվել են ԱԻ ՊԾ 8 ծառայողներ, ովքեր տեղափոխվել են Ստեփանակերտի բժշկական կենտրոն։
«Քաղաքացիական օբյեկտները թիրախավորվում են նաև բալիստիկ հրթիռներով։ Հավանաբար նաև LORA հրթիռներով»։
Վարչապետի որոշմամբ ձևավորված սոցիալական և նյութական աջակցության շտաբը հայտարարություն է տարածել, որով խնդրում է զերծ մնալ մնալ աջակցության համար Արցախ այցելելուց կամ օգնության ինքնաբուխ ակցիաներ կազմակերպելուց:
Ռուս և հայ լրագրողներով ու ամերիկացի կամավորներով միկրոավտոբուսն Արցախում ընկել է հրետանու կրակի տակ:
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն ուրբաթ օրը հայտնել է, որ Ղարաբաղյան հակամարտության վերջին էսկալացիայի խորացմանը զուգընթաց քաղաքացիական անձինք կրում են բռնության ալիքի հետևանքների ողջ ծանրությունը։
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ հոկտեմբերի 3-ին՝ ժամը 18։00-ին, Հայաստանի և սփյուռքի թեմերի բոլոր վանքերում և եկեղեցիներում կկատարվի զորակցության համազգային աղոթք հանուն Արցախի և հայրենյաց պաշտպանների։
Մինչ բնակարանը լքելը անջատել գազամատակակարումն ու էլեկտրասնուցումը, փակել ջրի ծորակները, հագնվել, հագցնել երեխաներին ու ծերերին, վերցնել առաջին անհրաժեշտության դեղամիջոցներն ու անձը հաստատող փաստաթղթերը, անհրաժեշտ իրերն ու որոշակի քանակությամբ սննդամթերք և ջուր, արագ, առանց խուճապի պատսպարվել նախատեսված թաքստոցում: Հնարավորության դեպքում տեղեկացնել հարևաններին։
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ցավակցությունն է հայտնում զոհված ֆուտբոլիստի ընտանիքին և հարազատներին: Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Ֆեդերացիայի տարածած հաղորդագրությունում ասվում է. « Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան խորը վշտով տեղեկացավ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով զոհված, Վարդենիս համայնքի «Անդրանիկ» մարզադպրոցի ֆուտբոլիստ, 26-ամյա Լևոն Մեխակի Սևոյանի մահվան մասին։
Ազգային անվտանգության ծառայությունը կոչ է անում բացառապես զերծ մնալ նմանատիպ զանգերին պատասխանելուց և տուրք չտալ կեղծ լուրեր պարունակող հաղորդագրություններում առկա տեղեկություններին:
Հայաստանը Մարդու իրավունքների եվրոպական դատարան է ներկայացրել Ադրբեջանի կողմից սեպտեմբերի 29-ի միջանկյալ միջոցի կիրառման որոշումը չկատարելու վերաբերյալ նոր ապացույցներ:
Արցախից Հայաստան եկած երեխաներին ոգևորելու նպատակով Վանաձորի թատրոնը հատուկ նրանց համար կցուցադրի «Լինում է, չի լինում» մանկական բեմադրությունը:
«Այն անհատական գանգատները, որ ներկայացվում են 2010թ, ինչպես նաև 2016 թվականից՝ բոլորն էլ պատկերացնում էին, որ սա, ի վերջո, բերելու է միջպետական գանգատի»,- «Մեդիա կենտրոնում» ասուլիսի ժամանակ ասաց միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը:
2020 թվականի հոկտեմբերի 2-ից՝ ժամը 14:00-ից, Մ-12 միջպետական մայրուղու սահմանային հատվածում կտեղադրվեն շարժական անցակետեր:
Մարտունիում թշնամու ռմբակոծությունից վիրավորված «Le Monde» պարբերականի 2 թղթակիցը տեղափոխվել են Երևան՝ «Էրեբունի» բժշկական կենտրոն։ «Արմենպրես»-ի հետ զրույցում՝ այս մասին ասաց Էրեբունի ԲԿ-ի խոսնակ Շուշան Հունանյանը:
Ռուս սիրված ռոք երգչուհի, հեղինակ-կատարող Յուլյա Չիչերինան, որը Հայաստանում մեծ ճանաչում ձեռք բերեց Мой рок-н-ролл, Жара հիթերով, մեկնել է Արցախ:
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում բանաստեղծություն է հչապարակել․
Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Երկու խոսքով զանգերի մասին․ այսօր նույնիսկ Երեւանում անվտանգ չէ խոսել բջջային կապով, քանի որ թուրքական տարածքից հնարավոր է գաղտնալսվի։ Առօրեական խոսակցությունները, իհարկե, հանգիստ շարունակում ենք հեռախոսով խոսել։ Ինչքան շատ, էնքան լավ։ Բայց եթե առաջնագծից, անվտանգության կամ այլ նմանատիպ թեմաների մասին է խոսակցությունը գնում՝ ոչ հեռախոսով։ Օգտագործեք Վոթսապ, Տելեգրամ, […]
Տեղեկատվության անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը հերքում է այս օրերին տարածվող լուրերը, թե ադրբեջանցի հաքերների կողմից կոտրվել և գաղտնալսվում է մեսինջերի հայկական տիրույթը:
Հայաստան-Արցախ անխափան հաղորդակցությունն ապահովելու և ճանապարհները բեռնաթափելու նպատակով սահմանափակվում է անձանց և փոխադրամիջոցների ելքը Հայաստանի Հանրապետությունից դեպի Արցախ՝ բացառությամբ Պաշտպանության բանակի և Արցախի կառավարության կարիքների համար իրականացվող փոխադրումների, ինչպես նաև բացառիկ անհրաժեշտության դեպքում ՀՀ կառավարության կողմից տրված թույլատվության հիման վրա առանձին դեպքերի։
Հոկտեմբերի 2-ին, ժամը 05:49-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Չիվա-Ելփին ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ։
Ռուսաստանը ներկայացնող հայկական արմատներով թենիսիստ Կարեն Խաչանովը կոչով է հանդես եկել` ի աջակցություն Արցախում պատերազմի դադարեցման:
ՀՀ ազգային անվտանգության ծառայություն ստացված տեղեկությունների համաձայն, Արցախի Հանրապետության բջջային ցանցի՝ ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից անհայտ ճանապարհով ձեռք բերված 097-77-72-70 հեռախոսահամարի օգտագործմամբ կատարվում են զանգեր՝ հայ ազգաբնակչության շրջանում խուճապ առաջացնելու նպատակով։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 2-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`
Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ու արտգործնախարար Մասիս Մայիլյանն այցելել են վիրավոր ազատամարտիկներին և ֆրանսիական «Le Monde» պարբերականի՝ հակառակորդի հրետակոծության ժամանակ վիրավորված լրագրողներին, ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Մասիս Մայիլյանը:
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 2-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի Նաիրյան փողոցի թիվ 175, 177, 179, 181, 183, 187, Էներգետիկների փողոցի թիվ 1, 2, 3, Նալբանդյան փողոցի թիվ 44 բազմաբնակարան շենքերի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների, ժամը 09.00-ից մինչև ժամը 18.00-ն Սյունիքի մարզի Բռնակոթ գյուղի գազասպառողների գազամատակարարումը: