Ստեփանակերտից բնակչությունը չի տարհանվել. ԱՀ պետնախարար

ԱՀ պետնախարար, օպերատիվ շտաբի պետ Գրիգորի Մարտիրոսյանը հայտարարեց, որ Ստեփանակերտից բնակչությունը չի տարհանվել: Այս մասին Մարտիրոսյանը ասաց՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Ստեփանակերտից տարհանվել է բնակչությունը:

«Իսկ ընդհանրապես, այո, տարհանվել են որոշ գյուղերի բնակիչներ, որոնք գտնվում են սահմանի երկայնքով և մի քանի կիլոմետր հեռավորություն ունեն սահմանից: Ստեփանակերտ քաղաքը չի տարհանվում և այդպիսի որոշում կընդունվի միայն հիմնավոր հանգամանքների բերումով»,- ընդգծեց Մարտիրոսյանը:

Հոկտեմբերի 2-ին Ստեփանակերտը ենթարկվել է հակառակորդի հրետանակոծմանը, կան տուժածներ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031