Արյունաբանական կենտրոնին կրկին արյուն է պետք. հայտարարություն

ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է.

«Արյան բանկն աշխատելու է այսօր և վաղը` առավոտյան ժամը 9:00-ից մինչև 15:00: Խնդրում ենք մոտենալ անձնագրով»։ ՈՎ ԿԱՐՈՂ Է ՀԱՆԴԻՍԱՆԱԼ ԴՈՆՈՐ՝ այստեղ։ Նշենք, որ արյան անհրաժեշտ պահուստային քանակը լրացնելու նպատակով սեպտեմբերի 27-ին ՀՀ առողջապահության նախարարությունը կոչ էր արել կամավոր դոնորության։ Երկու օր անց Արյունաբանական կենտրոնը հայտնել էր, այս պահին արյան անհրաժեշտ խմբաքանակը համալրվել է և խնդրել չայցելել Արյունաբանական կենտրոն: Հիշեցնենք՝ սեպտեմբերի 27-ին ժամը 07:15-ի սահմաններում, Ադրբեջանը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական ողջ շփման գծով։ Հրետակոծվել են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը, Մարտունին, Մարտակերտը, Հադրութը: Բնակչությանը կոչ է արվել պատսպարվել։ Թե Հայաստանում, թե Արցախում հայտարարված է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք:

Արյան բանկն աշխատելու է այսօր և վաղը` առավոտյան ժամը 9:00-ից մինչև 15:00: Խնդրում ենք մոտենալ անձնագրով:Դոնորների մասին անհրաժեշտ տեղեկատվությունը ստորև:

Gepostet von ՀՀ առողջապահության նախարարություն am Freitag, 2. Oktober 2020

Տեսանյութեր

Լրահոս