Բաժիններ՝

Նշվել են այն 15 երկրները, որոնք կարող են միջուկային հարված հասցնել

Աշխարհում ենթադրաբար կա 15 երկիր, որոնք կարող են միջուկային հարված հասցնել։ Արևմտյան Military Watch Magazine (MWM) հրատարակությունը թվարկել է այդ երկրները։

«Չնայած Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիրը սահմանափակում է միջուկային զենքի տիրապետումը ընդամենը հինգ երկրների՝ Միացյալ Նահանգների, Չինաստանի, Ռուսաստանի, Ֆրանսիայի և Միացյալ Թագավորության, այսօր ընդհանուր առմամբ 15 երկիր ունի առնվազն սահմանափակ հայտնի միջուկային հարվածի հնարավորություն»,- նշվում է հրատարակության մեջ։

Հրատարակությունը երկրները բաժանել է չորս խմբի՝ հիմնվելով իրենց միջուկային կարողությունների վրա։

Առաջին խմբում հայտնվել են Միացյալ Նահանգները, Ռուսաստանը և Չինաստանը։ Երկրորդ խմբում ընդգրկվել են Հյուսիսային Կորեան, Հնդկաստանը, Պակիստանը և Իսրայելը, որոնք մշակում են իրենց սեփական միջուկային հրթիռները՝ միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրից դուրս։

Հրատարակությունը երրորդ խմբում դասել է Մեծ Բրիտանիային և Ֆրանսիային, որոնք ունեն միջուկային բալիստիկ հրթիռներով սուզանավեր: Ամսագիրը չորրորդ խմբում ներառել է Գերմանիային, Նիդեռլանդներին, Թուրքիային, Բելգիային, Իտալիային և Բելառուսին, որոնց միջուկային զենք են փոխանցել իրենց դաշնակիցները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս