Բաժիններ՝

Չինական ձկնորսական նավի խորտակման հետևանքով 9 մարդ անհետ կորել է

Հարավային Կորեայի հարավարևմտյան ափերի մոտ նոյեմբերի 10-ին չինական ձկնորսական նավ է խորտակվել։ Նավի վրա գտնվող 11 անձանցից երկուսը փրկվել են անցնող բեռնատար նավի կողմից, 9-ը համարվում են անհետ կորած։

99 տոննա կշռող նավը, ըստ տեղեկությունների, խորտակվել է Հարավային Կորեայի արևմտյան ափերից մոտավորապես 150 կիլոմետր հեռավորության վրա։

Չորս պարեկային նավ և երեք ուղղաթիռ ուղարկվել են դեպքի վայր՝ անհետ կորածներին որոնելու համար։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս