Հայաստանը գերազանցել է Youtube-ի ներբեռնման համաշխարհային ցուցանիշները
2012թ. տարեվերջյան տվյալներով` դեպի Youtube-ի սերվերներ Հայաստանից մատչումը գերազանցել է համաշխարհային միջին տվյալները: Այս մասին իր բլոգում գրել է տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:
Նրա տեղեկացմամբ, դեռևս 2012թ. սկզբին Հայաստանի ցուցանիշը մեկուկես անգամ զիջում էր Youtube-ից ներբեռնումների արագության համաշխարհային միջին ցուցանիշին:
Այսպիսով, Youtube-ից տեսանյութեր ներբեռնելու արագության ցուցանիշով գերազանցել է համաշխարհային միջին տվյալները: Youtube կայքից ներբեռնումների միջին արագությունը Հայաստանում կազմել է 7,7 մբ/վ այն դեպքում, երբ համաշխարհային միջին արագությունը կազմել է 6,94 մբ/վ: