Բաժիններ՝

Մարդու ուժն ավելացնող «կոստյում»՝ ճապոնացի մասնագետների կողմից

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ճապոնական Panasonic կորպորացիայի մասնագետները ստեղծել են կոմպակտ կոստյում-էկզոկմախք, որը մարդուն հնարավորություն է ընձեռում բարձրացնել մինչև 60 կիլոգրամանոց բեռ:

Խոսքը գնում է էկզոկմախքի մասին, որը մինչ վերջերս քաջածանոթ էր միայն գիտական ֆանտաստիկայի սիրահարներին: Այս մշակումը ստացել է Power Loader անունը, որը բեռան բարձրացման ժամանակ նվազեցնում է մկանների ծանրաբեռնվածությունը և ավելացնում է մարդու ուժը:

Միևնույն ժամանակ այն ապահովում է տեղաշարժվելու մեծ ազատություն և հնարավորություն է ընձեռում աշխատել բարդ պայմաններում: Panasonic-ի ներկայացուցիչներն ընդգծել են, որ Power Loader կարող են գործածել անգամ ռադիացիոն պաշտպանությամբ կոստյումով անձինք, և այս նորարարությունից կարող են օգտվել «Ֆուկուսիմա 1» ատոմակայանում գրանցված վթարի հետևանքների վերացմամբ զբաղվող անձինք:

Այժմ ճապոնացի մասնագետներն աշխատում են էկզոկմախքի նոր տարբերակի ստեղծման վրա, որը մարդուն հնարավորություն կտա բարձրացնել ավելի քան 100 կիլոգրամանոց բեռ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031