Բաժիններ՝

Ճապոնիայում 6.2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Ճապոնիայի հյուսիսարևելյան ափին տեղի է ունեցել 6.2 մագնիտուդով երկրաշարժ, հաղորդում է երկրի օդերևութաբանական գործակալությունը։

Երկրաշարժը տեղի է ունեցել 10 մետր խորության վրա։ Ցնցման առավելագույն ուժգնությունը կազմել է 3.0 բալ։ Տոկիոյում զգացվել են թույլ ցնցումներ։ Զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան։

Նոյեմբերի 9-ին մոտավորապես նույն տարածքում տեղի է ունեցել 6.5 մագնիտուդով երկրաշարժ։ Երկրաշարժից հետո հայտարարվել է ցունամիի վտանգի մասին։ Օդերևութաբանները զգուշացնում են, որ մեկ շաբաթվա ընթացքում տարածքում կարող են սպասվել հզոր հետցնցումներ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս