Բաժիններ՝

ARMSCOOP -ը 2013թ. կստեղծի արտասահմանում սովորող կամ արդեն ուսումն ավարտած հայերի տվյալների բազա

Նոր տարում ARMSCOOP գիտական ցանցը կստեղծի արտասահմանում սովորող կամ արդեն ուսումն ավարտած հայերի տվյալների բազա: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Հայկական գիտական համագործակցություն (ARMSCOOP) գիտական ցանցի համահիմնադիր-ադմինիստրատոր Արմեն Մարտիրոսյանը՝ նշելով, որ վերջինս բավական բարդ և աշխատատար գործ է:

«2012թ. այս ուղղությամբ որոշակի աշխատանքներ են կատարվել: Հուսով ենք, որ հաջորդ տարվա ընթացքում ավելի ռեալ և շոշափելի արդյունքներ կգրանցենք»,- ասաց Ա. Մարտիրոսյանը: Նրա տեղեկացմամբ՝  նպատակ ունեն նաև խորհրդատվական կենտրոն ստեղծել, որը կաջակցի բոլոր այն ուսանողներին, ովքեր կցանկանան իրենց ուսումը շարունակել արտերկրում:

LOGO- ArmscoopԲացի այդ, ARMSCOOP-ի հիմնադիրները Նոր տարում պատրաստվում են թվայնացնել հայագիտական տարբեր արժեքավոր գրականություն և հրապարակել այն գիտական ցանցի ինտերնետային կայքում, ինչպես նաև՝ արդեն առկա թվային գրադարանը հասանելի դարձնել հասարակական լայն զանգվածներին:

«Նոր տարում մենք ցանկանում ենք նաև սերտացնել հարաբերություններն` ինչպես հայաստանյան, այնպես էլ արտասահմանյան գիտակրթական հաստատությունների, գիտական ցանցերի հետ, կազմակերպել տարբեր ոլորտներին առնչվող դասախոսություններ, գիտաժողովներ (նաև առցանց գիտաժողովներ), հայագիտական արշավային դասընթացներ, և այլն: Հուսամ՝ գալիք տարում կհասցնենք այս ծրագրերի մեծ մասն իրականություն դարձնել»,- ասաց Ա. Մարտիրոսյանը:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս