Ինչո՞ւ է Ֆեյսբուքի բջջային գովազդն ավելի թանկ, քան համակարգչայինը
Բջջային տարբերակի գովազդը 2012 թվականի վերջին երկու ամիսներին ապահովել է Ֆեյսբուք սոցիալական ցանցի ընդհանուր գովազդային եկամուտների 20.3%-ը։ Այս մասին նշվում է Kenshoo Social մարքեթինգային պլատֆորմի անցկացրած հետազոտության մեջ։
Կազմակերպությունը նշում է, որ Ֆեյսբուքի բջջային տարբերակում գովազդի գինը 70%-ով թանկ է հիմնական տարբերակի գնից։ Այսպես, բջջային տարբերակում մեկ գովազդային հայտարարության վրա յուրաքանչյուր «քլիքի» համար գովազդատուն վճարում է 1.38 դոլլար, մինչդեռ սովորական տարբերակում այն արժե 81 ցենտ։
Դա բացատրվում է այն հանգամանքով, որ Ֆեյսբուքի բջջային տարբերակում միաժամանակ երևում է միայն մեկ գովազդային հայտարարություն, որը զբաղեցնում է հեռախմստ էկրանի մեծ մասը։ Իսկ համակարգաչային տարբերակում օգտատերը կարող է տեսնել միանգամից 7 կամ ավելի գովազդային հայտարարություններ։
Բջջային գովազդը սոցիալական ցանցում հայտնվել է 2012 թվականի մարտին։