
2013թ. կֆինանսավորի 37 գիտական միջոցառում և երիտասարդ գիտնականների 3 դպրոց

Գիտական կազմակերպություններից ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտե են ներկայացվել 2013թ. նախատեսվող գիտական միջոցառումների կազմակերպման համար ֆինանսական աջակցության տրամադրման հայտեր:
Տեխնիկական զննում անցնելուց հետո նշված հայտերն ուսումնասիրվել են գիտական միջոցառումների և երիտասարդ գիտնականների դպրոցների հայտերի փորձաքննություն իրականացնելու նպատակով ստեղծված հանձնաժողովի կողմից:
Արդյունքում, 2013թ. ընթացքում ՀՀ ԿԳՆ Գիտության պետական կոմիտեի կողմից կֆինանսավորվեն 37 գիտական միջոցառում և երիտասարդ գիտնականների 3 դպրոց: