Բաժիններ՝

2013 թվականին ավելանալու է կիբեր հարձակումների քանակը

Symantec կորպորացիան հրապարակել է 2013 թվականին աշխարհում կիբեր անվտանգության տենդենցների վերաբերյալ իր կանխատեսումը: Կորպորացիայի փորձագետների տվյալների համաձայն, 2013 թվականին կիբեր հարձակումները դառնալու են ավելի ագրեսիվ և իրականացվելու են ոչ միայն վաստակելու կամ լրտեսության, այլև՝ հարձակվողների ուժի ցուցադրության նպատակով:

Բացի այդ, բջջային և ամպային տեխնոլոգիաների օգտատերերի, ինչպես նաև սոցցանցերի լսարանի համար ավելանալու է սպառնալիքների քանակը: 2013 թվականից սկսած՝ պետությունների, կազմակերպությունների և առանձին անձանց միջև հակամարտությունները զգալիորեն փոխադրվելու են կիբեր տիրույթ: Օնլայն-լրտեսությունն առանձնանում է մեծ հաջողությամբ և չափազանց ցածր ապացուցվածությամբ:

2013 թվականին մենք ականատես կլինենք նրան, որ կառավարությունները, կազմակերպությունները և անգամ խմբերը կշարունակեն օգտագործել կիբեր հարձակումները՝ վնասելու կամ ոչնչացնելու համար իրենց հակառակորդների գաղտնի տեղեկատվությունը կամ ֆինանսական ռեսուրսները, ինչպես նաև ցուցադրելու իրենց հզորությունը և հայտարարելու իրենց մասին:

Symantec-ի փորձագետներն ակնկալում են նաև նպատակամղված հարձակումների աճ, որոնց թիրախում լինելու են առանձին անձինք կամ հասարակական կազմակերպություններ, որոնք պաշտպանում են օրինակ որոշակի քաղաքական հայացքներ կամ հանդիսանում են այս կամ այն հակամարտությունում փոքրամասնության ներկայացուցիչ: Կեղծ հակավիրուսների տարածումը դանդաղորեն գնում է դեպի վերացում և այդ ֆոնին կիբեր տիրույթում ի հայտ են գալիս սպառնալիքների ավելի կոշտ տիպեր:

Կարդացեք նաև

Համայն աշխարհում հանրաճանաչություն են հավաքում այսպես կոչված ransomware (Ransom – փրկագին) շորթման ծրագրերը, որոնք բավական հայտնի են Ռուսաստանում: Թեև նախկինում նույնպես գործել է այդպիսի «բիզնես-մոդել», սակայն այն ունեցել է թերություններ՝ կապված փողերը վերցնելու հարմարավետ միջոցի բացակայության հետ: Սակայն օնլայն-վճարամիջոցների համակարգի զարգացման շնորհիվ չարագործները լուծել են այդ խնդիրը և 2013 թվականին կունենան նոր մակարդակ:

Բջջային գովազդային ծրագրային ապահովումը (madware, mobile advertising software) կարող է չարագործներին հայտնել ձեր գտնվելու վայրը, շփման տվյալները, ինչպես նաև սարքի նույնականացման տվյալները: madware տիպի ծրագիրը, կողմնակի հավելվածի տեղադրման ժամանակ աննկատ հայտնվելով սարքի մեջ, հաճախ սկսում է օգտատիրոջը շփոթեցնել բացվող պատուհաններով, ստեղծում է պիտակներ, փոխում է դիտարկիչի կարգավորումները և հավաքում է նրա անձնական տվյալները:

Միայն վերջին 9 ամիսներին 210 տոկոսվ ավելացել է հավելվածների քանակը, որոնք իրենցում ներառում են madware ծրագրի առավել ագրեսիվ տիպերը: Symantec-ի փորձագետներն ակնկալում են այդպիսի ծրագրերի օգտագործման աճ՝ կապված բջջային գովազդի հաշվին եկամուտները մեծացնելու ընկերությունների ցանկության հետ:

Տեղեկատվական անվտանգության մասնագետներն ընդգծում են, որ օգտատերերը մեծ վստահություն են ցուցաբերում սոցցանցերի նկատմամբ՝ սկսած անձնական տվյալների փոխանակումից և վերջացրած խաղային արժույթի գնումով և ընկերների վիրտուալ նվերներով: Մոնետիզացիայի մակարդակի բարձրացման ֆոնին սոցցանցերն օգտատերերին հնարավորություն են տալիս միմյանց նվիրել իրական նվերներ, իսկ սոցցանցերում դրամական շրջանառության աճը չարագործների առջև նոր հնարավորություններ է բացում` հարձակումների համար:

Symantec-ի տեղեկատվական անվտանգության մասնագետներն ակնկալում են նպատակամղված հարձակումների աճ՝ ուղղված սոցցանցերում վճարման տվյալների առևանգմանը և օգտատերերին խաբելուն՝ ստիպելու համար նրանց այդ և այլ տվյալները հայտնելու կեղծ սոցցանցերին: Խոսքը կարող է գնալ նվերների ու էլեկտրոնայի ննամակների կեղծ ծանուցումների մասին, որոնցում օգտատիրոջից պահանջվում է մատնանշել իր տան հասցեն և անձնական այլ տվյալներ:

Թեև ոչ ֆինանսական տեղեկատվության տրամադրումը կարող է թվալ անմեղ գործ, այնուամենայնիվ չարագործները սակարկում և փոխանակվում են դրանցով՝ միավորելով նոր տվյալներն արդեն եղած տվյալների հետ, ինչը հաճախ նրանց հնարավորություն է տալիս մուտք գործել իսկապես արժեքավոր տեղեկատվության մեջ: Չարագործներն օգտատերերի նման իրենց ուշադրությունը կենտրոնացնելու են ամպային և բջջային տեխնոլոգիաների վրա՝ թիրախավորելով դրանք:

2012 թվականին Android օպերացիոն համակարգի համար վնասակար ծրագրերի կտրուկ աճն ամրագրում է այդ կանխատեսումը: Օգտատերերի կողմից շարունակ նոր հավելվածների տեղադրումը վերջին հաշվով անխուսափելիորեն հանգեցնում է վարակման: Մի շարք բջջային վնասակար ծրագրեր կրկնօրինակում են ավելի վաղ գոյություն ունեցած սպառնալիքների գործառնությունը, ինչն օրինակ վերաբերում է սարքից տեղեկատվության կորզմանը:

Օրինակ, dial-up մոդեմների ժամանակ գոյություն ունեին ծրագրեր, որոնք զանգահարում էին ցանցահեններին պատկանող 900 համարների:Այսօր վնասակար ծրագրերն ուղարկում են վճարովի SMS հաղորդագրություններ և դրանից ստացված միջոցները բաժին են ընկնում չարագործներին: 2013 թվականին նկատվելու է բջջային տեխնոլոգիաների հետագա զարգացում, ինչը նոր հնարավորություններ կստեղծի կիբերհանցագործների առջև:

Գնալով հանրաճանաչություն է հավաքում eWallet էլեկտրոնային դրամապանակների տեխնոլոգիան, ինչը վերածվելու է ևս մեկհարթակի, որը չարագործները կփորձեն ծառայեցնել իրենց նպատակներին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս