Թշնամիները պիտի վախենան Թրամփից, իսկ մենք թշնամի չենք. Զելենսկի
Աշխարհում բոլորը վախենում են Թրամփից, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին The Guardian-ին տված հարցազրույցի ժամանակ։
Լրագրողի հարցին, թե արդյոք ինքը վախենում է ԱՄՆ նախագահից, Զելենսկին ընդգծել է, որ թշնամիները պիտի վախենան, իսկ իրենք թշնամիներ չեն։
Ուկրաինայի նախագահի խոսքով՝ բրիտանական միապետ Չարլզ III-ն օգնել է իրեն կապեր հաստատել Թրամփի հետ՝ նրան բնութագրելով որպես Ուկրաինայի ակտիվ կողմնակից։
«Մենք Ամերիկայի թշնամիները չենք։ Մենք ընկերներ ենք։ Ուրեմն ինչի՞ց պետք է վախենանք», – նշել է Զելենսկին։
Ուկրաինայի նախագահը Միացյալ Նահանգներն անվանել է երկարաժամկետ ռազմավարական գործընկեր՝ ընդգծելով Վաշինգտոնի հետ ընդհանուր արժեքների առկայությունը՝ ի տարբերություն Ռուսաստանի։

