Բաժիններ՝

ՍԱՅԲԵՐ ԳԵՅԹՍ ընկերության մասնագետները մշակել են մարդկանց դեմքերը ճանաչող համակարգ

ՍԱՅԲԵՐ ԳԵՅԹՍ ընկերության մասնագետները մշակել են բիոմետրիկ ճանաչողական համակարգ: Նոր համակարգը հնարավորություն է տալիս ոչ միայն նկարի միջոցով, այլև տեսանյութի մեջ անգամ գտնել մարդուն և ճանաչել:

Նորագույն տեխնոլոգիաների դարաշրջանում արդեն հնարավոր չէ պատկերացնել որևէ թվային ֆոտոխցիկ, որը չի ունենա դեմքերը ֆիքսող հնարավորություն: Նոր դարաշրջանում ամեն ինչ այնքան է թվայնացել, որ մարդկանց բիոմետիկ անձնագրերի միջոցով հեշտությամբ կարելի է ստանալ քաղաքացու թե թվային պատկերը, և թե նրա ամբողջական կենսագրությունը: Այս նոր համակարգը՝ SMART FACE-ը, հեշտությամբ կարողանում է մշակել թվային տեսախցիկից ստացված պատկերն իրական ժամանակում և հատուկ բիոմետրիկ վերլուծության արդյունքում դեմքերը համեմատել բիոմետիկ բազայում պահվող տվյալների հետ:

Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ինֆորմացիոն անվտանգության փորձագետ, կիբեռ անվտանգության ոլորտում մասնագիտացված ՍԱՅԲԵՐ ԳԵՅԹՍ կազմակերպության հիմնադիր տնօրեն Սամվել Գևորգյանը: Նրա խոսքով՝ SMART FACE համակարգն օգտագործման ոլորտների լայն հնարավորություններ ունի: Այն կարող է ներդրվել օդանավակայաններում, խանութներում և ցանկացած այլ հասարակական վայրում, ինչը հնարավորություն կտա ցանկացած պահի համեմատել թվային տեսախցիկներից ստացված ինֆորմացիան Ոստիկանության տվյալների բազայի հետ: Այդպիսով հնարավոր է, օրինակ, ֆիքսել և առավել մեծ ուշադրության դարձել հենց կասկածելի անձանց ու կանխել բազմաթիվ հանցագործություններ:

Նշենք, որ նոր համակարգն առաջին անգամ դեկտեմբերի 23-ին ներկայացրել է Հեքըթոն[ՅԱՆ] մրցույթում, որի արդյունքները կամփոփվեն առաջիկայում:

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս