Սլովակիայում ուղևորատար գնացքներ են բախվել․ կան վիրավորներ
Սլովակիայի արևմուտքում նոյեմբերի 9-ի երեկոյան երկու ուղևորատար գնացքների բախման հետևանքով տասնյակ մարդիկ վիրավորվել են
Միջադեպի հետևանքով զոհեր չկան, 11 մարդ տեղափոխվել է հիվանդանոց, մնացած տուժածները ստացել են թեթև վնասվածքներ։
Վթարը տեղի է ունեցել մայրաքաղաքից մոտավորապես 20 կիլոմետր հյուսիս՝ Սվատի Յուրի և Պենզինոկ քաղաքների միջև։ Կոշիցե քաղաքից Բրատիսլավա ուղևորվող Tatran 620 գնացքը բախվել է Նիտրայից Բրատիսլավա ուղևորվող REX1814 գնացքին։ Գնացնքներում եղել է մոտ 800 ուղևոր։
Ոստիկանության տվյալներով՝ գնացքների միջև ճակատային բախում չի եղել, գնացնքներից ոչ մեկը ռելսերից դուրս չի եկել։ Reuters-ը հաղորդում է, որ գնացքներից մեկը բախվել է մյուսի հետևի մասին։
Սլովակիայի նախագահ Պետեր Պելեգրինին բոլոր տուժածներին մաղթել է արագ ապաքինում և շնորհակալություն է հայտնել փրկարարական ծառայություններին կատարած աշխատանքի համար։

