Բաժիններ՝

Panasonic-ը հսկայական պլանշետ է հորինել լուսանկարիչների համար

Ճապոնական Panasonic ընկերությունը CES ցուցահանդեսում ներկայացրել է արտասավոր սարքավորում՝ 20 դյույմանոց էկրանով պլանշետ՝ 4K էկրանի խտությամբ: Սարքավորումը աշխատում է Windows 8 օպերացիոն համակարգով և ունի նաև հատուկ օպտիկական ստիլուս: Panasonic-ը վստահեցնում է, որ սարքավորումը նախատեսված է լուսանկարիչների, դիզայներների և ճարտարապետների համար:

Ինչպես հաղորդում է The Verge-ը, դեռևս անուն չստացած պլանշետը կշռում է մոտ 2,4 կգ: Սարքի հաստությունը կազմում է 10,8 մմ: Նոր պլանշետի մարտկոցը կարող է առանց հոսանքի աշխատել մոտ 2 ժամ:

Panasonic-ը դեռևս չի հայտնում սարքավորման մանրամասն բնութագրիչները, և այն, թե արդյոք նոր պլանշետը կունենա՞ մասսայական արտադրություն, թե՞ ոչ:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս