
Մարկ Ցուկերբերգի քույրը բողոքում է facebook-ի գաղտնիության կարգավորումներից

Րանդի Ցուկերբերգը՝ Facebook սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգի քույրը, բողոքել է Facebook-ի գաղտնիության կարգավորումներից. նրա բեռնած լուսանկարը, որը նա ցանկացել էր հասանելի դարձնել միայն իր ընկերներին, կարողացել են տեսնել նաև ցանցի այլ օգտատերեր, ովքեր նրա ընկերների ցանկում չեն եղել: Ինչպես հաղորդում է foxnews.com-ը՝ հղում անելով buzzfeed կայքին, Րանդիի բեռնած նկարը Facebook սոցիալական ցանցում կարողացել է տեսնել նրա ընկերներից մեկի ընկերը և բեռնել է այն Twitter-ի իր միկրոբլոգում:
Րանդդին կատարվածը դուր չի եկել. «Չգիտեմ՝ Դուք որտեղից եք վերցրել այդ լուսանկարը. ես այն բեռնել էի միայն ընկերներիս համար: Դուք այն տեղադրել եք Ձեր twitter-ի միկրոբլոգում. դա գեղեցիկ չէ»,- ասել է Րանդի Ցուկերբերգը: