Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի նոր տնօրենի անունն արդեն հայտնի է
ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի տնօրենի պաշտոնում ընտրվեց Վիկտոր Կատվալյանը: Այսօր՝ դեկտեմբերի 26-ին` ՀՀ ԳԱԱ նախագահությունը միաձայն քվեարկեց նրա թեկնածության օգտին: Այս մասին 168.am-ին տեղեկացնում են ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական կենտրոնից:
Տեղեկացնենք, որ Վիկտոր Կատվալյանը ծնվել է 1961թ. Գեղարքունիքի մարզի Սարուխան գյուղում: Աշխատում է Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի բարբառագիտության բաժնի ավագ գիտաշխատող, համատեղությամբ աշխատում է Գավառի պետական համալասարանում և Էջմիածնի Գեւորգյան հոգևոր ճեմարանում: Նա 5 մենագրության և 31 գիտական հոդվածի հեղինակ է, այդ թվում հեղինակել է «Ուղղագրական և կետադրական ուղեցույց», «Բաղադրյալ բառերի ուղղագրական բառարան», «Մեսրոպյան Է, Ե գրերի ուղղագրությունը և հնչյունական արժեքը», «Քավառա խանաք-չանաք», «Գիտելիքների նվազագույն պաշար (ժամանակակից հայոց լեզու)» աշխատությունները: