Ամենալուրջ տիեզերական սպառնալիքն այսօր կանցնի Երկրի մոտով

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ «Ապոֆիս» աստղակերպը, որը հայտնի է որպես ամենալուրջ տիեզերական սպառնալիք, այսօր 14.4 միլիոն կիլոմետր հեռավորությունից անցնելու է Երկիր մոլորակի մոտով: Այս մասին նշված է NASA-ի տարածած հաղորդագրությունում:

Միևնույն ժամանակ գիտնականները հաշվարկել են, որ 2029 թվականի ապրիլին «Ապոֆիսը» կանցնի Երկրի մոտով ընդամենը 36.000 կիլոմետր հեռավորությունից: Իսկ ահա 2036 թվականին «Ապոֆիսը» կարող է էլ ավելի մոտենալ Երկրին և բախվել նրա հետ:

Այս աստղակերպը 2012 թվականի փետրվարի 23-ին հայտնաբերել են իսպանացի աստղագետները, որոնք այն ժամանակ ենթադրել էին, որ «Ապոֆիստը» կարող է մոտենալ Երկրին և բախվել նրա հետ արդեն 2013 թվականի փետրվարին: Վտանգավոր աստղակերպին անվանել են հին եգիպտական «Ապոֆիս» աստծու անունով, որն ապրում էր ստորգետնյա աշխարհում և փորձում էր ոչնչացնել արևը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031