ԱՄՆ-ում շաթդաունի պատճառով հետաձգված չվերթների թիվը մեկ օրում գերազանցել է 10 հազարը
Միացյալ Նահանգներում նոյեմբերի 9-ին 2700-ից ավելի ավիաչվերթ է չեղարկվել և ավելի քան 10200 չվերթ ուշացել է շաթդաուն պատճառով ավիակարգավարների պակասի հետևանքով։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։
ԱՄՆ-ում շաթդաունը շարունակվում է արդեն ռեկորդային 40-րդ օրը։ Դրա հետևանքով ավիակարգավորները, շատ այլ դաշնային աշխատակիցների նման, շաբաթներ շարունակ չեն վճարվել։ Շաթդաունի պատճառով ԱՄՆ վարչակազմը հայտարարել է ավիափոխադրումների ծավալի սահմանափակումների մասին երկրի մի քանի խոշոր օդանավակայաններում։
ԱՄՆ դաշնային կառավարության աշխատանքի մասնակի դադարեցումն սկսվել է հոկտեմբերի լույս 1-ի կեսգիշերին՝ ֆինանսավորման բացակայության հետևանքով։ Դա տեղի է ունեցել այն պատճառով, որ Հանրապետական և Դեմոկրատական կուսակցությունների ներկայացուցիչները Կոնգրեսում չեն կարողացել համաձայնության գալ ծախսերի հոդվածների մի մասի, այդ թվում՝ առողջապահության ծախսերի վերաբերյալ։

