«Առողջության ընկեր». Հայ ծրագրավորողների ստեղծած նոր հավելվածը առողջական խնդիրների և արտակարգ իրավիճակների համար
Մի խումբ հայ երիտասարդ ծրագրավորողներ առողջական խնդիրների և արտակարգ իրավիճակների դեպքում արագ արձագանքման համար նոր հավելված են ստեղծել: Այն հնարավորություն կտա ստեղծված իրավիճակի մասին արագ տեղեկացնել ընկերներին և համապատասխան բժշկական հաստատություններին՝ արագ արձագանքման համար:
Նոր բջջային հավելվածը ստեղծել են Ժաննա Գրիգորյանը, Անի Կլեկչյանը, Հովհաննես Համբարձումյանը և Տիգրան Հակոբյան, նրանք համայնքային խնդիրների լուծման այս հավելվածը մշակել են ընդամենը 24 ժամում և այդպիսով ներկայացել Հեքըթոն [ՅԱՆ] 2012 նորարար գաղափարների և նախագծերի մրցույթում, որտեղ ներկայացել են թիմով: Ու նրանց mTech կոչվող թիմը մեկն էր մրցույթի հաղթողներից և առաջիկայում կփորձի իր ծրագիրը կյանքի կոչել:
Ծրագրավորող Հովհաննես Համբարձումյանը 168.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ «Առողջության ընկեր» հավելվածը նախատեսված է բոլոր այն մարդկանց համար, ովքեր ապրում են համայնքներում: «Համայնքներում բժշկությունը կենտրոնացված է, իսկ հեռավոր գյուղերը չունեն իրենց սեփական հիվանդանոցները: Այդ դեպքում շատ բարդ է ստացվում օգնությունը արագ հասցնելը: Մենք մշակել ենք մի ծրագիր, որը կօգնի այդպիսի գյուղերի կամ փոքր քաղաքներում ապրող մարդկանց, որպեսի նրանք պատահարի կամ առողջական խնդիրների դեպքում կարողանան արագ կապ հաստատել իրենց ընկերների ու նաև համայնքային կենտրոնի հիվանդանոցի հետ»,- ասաց Հ. Համբարձումյանը:
Նրա խոսքով՝ ծրագիրը բաղկացած է երկու մասից, դրա մի մասը տրվում է կոնկրետ օգտագործողներին, որը կարող է այն կիսել իր ընկերների հետ, բոլոր նրանց հետ ովքեր գրանցված են իր ընկերների ցանկում: Ըստ Հ. Համբարձումյանի դա նման է սոցիալական ցանցի, որտեղ կարող ես նշել կոնկրետ ընկերների անունները, ովքեր կարող են քեզ արագ օգնության հասնել: «Ընդամենը հեռախոսի մեջ հավելվածի մի կոճակը սեղմելով ձեր ընկերները կկարողանան տեղեկանալ ձեր անհրաժեշտ օգնության մասին և օգնության հասնել՝ քանի որ քարտեզով կարող են իմանալ ձեր գտնվելու վայրը: Իսկ հիվանդանողում արդեն կայքի տեսքում այդ ամբողջ ինֆորմացիան ռեալ ժամանակում հասանելի կլինի բժիշկներիկն և ինչպես արագ օգնել»,- ասաց Հ. Համբարձումյանը:
Հարցին, թե ներկայումս շտապօգնության ծառայությունը ունի GPS համակարգը, ինչը բավական բարելավվել է շտապօգնության ծառայությունների որակը և արդյունքում նրանք ադեն բավական արագ են արձագանքում, այս պարագայում որքանով է անհրաժեշտ ձեր մշակած ծրագիրը ծրագրավորողը ասաց. «Շտապօգնությունը արագ է հասնում կոնկրետ հասցեով, իսկ եթե մարդը ինքն էլ օրինակ չգիտի թե որետղ է գտնվում ինչ-որ հեռավոր վայրում, ապա այս ծրագիրը ընդամենը մի կոճակի սեղմումով կտեղեկացնի նրա ընկերներին և համապատասխան բժշկական ծառայությանը շտապ օգնության հասնելու անհրաժեշտության մասին»,- ասաց Հ. Համբարձումյանը:
Նրա տեղեկացմամբ, «Առողջության ընկեր» հավելվածը օգտագործողների համար կլինի անվճար, իսկ բժշկական հաստատությունները այն հնարավոր է ձեռք բերեն որոշակի գումարի դիմաց կամ պետպատվերի շրջանակներում: Իսկ այդ բոլոր հարցերը և ծրագիրը հանրությանը հասանելի կդառնա արդեն 2013թ.-ին: