Բաժիններ՝

Ֆիլիպիններում թայֆունի հետևանքով մեկ միլիոն մարդ է տարհանվել

Ֆիլիպինների հյուսիսում մոլեգնող թայֆունի հետևանքով մահացել է երկու մարդ, վիրավորվել ևս երկուսը։

Ֆունգ-վոնգ անունով հայտնի թայֆունի պատճառով շուրջ մեկ միլիոն մարդ է տարհանվել իրենց բնակավայրերից։ Սուպեր թայֆունը նոյեմբերի 9-ի ամբողջ գիշեր հարվածել է երկրի գլխավոր կղզուն՝ Լուսոնին ուժեղ քամիներով, հորդառատ անձրևներով և փոթորկոտ ալիքներով։

Թայֆունը տապալել է ծառեր և էլեկտրականության սյուներ։ Տեղումների առաջացրած սողանքների և ճանապարհների քանդման հետևանքով  առնվազն երեք գյուղ կտրվել է արտաքին աշխարհից։ Իշխանություններն այս պահին վնասի գնահատման աշխատանքներ են իրականացնում։

Հայտնի է, որ նոյեմբերի 9-ից Ֆիլիպիններում չեղարկվել է շուրջ 400 թռիչք։ Ֆունգ-վոնգ թայֆունը 21-րդն էր այս տարի Ֆիլիպիններում։ Դրան անմիջապես նախորդել էր Կալմաեգի թայֆունը, որի հետևանքով երկրում զոհվել էր 224 մարդ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930