Երևանում «Mercedes»-ը բախվել է բազալտե եզրաքարին և գլխիվայր շրջվել
Այսօր՝ նոյեմբերի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 10:20-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ 40-ամյա Վահե Ն.-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Սարալանջի փողոցից դեպի Ազատության պողոտա ընթանալիս բախվել է բազալտե եզրաքարին և գլխիվայր շրջվելով հայտնվել երթևեկելի գոտում։
Վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, դադարեցրել դիզվառելիքի արտահոսքը և տեղում իրականացրել հերթապահություն։

