Հավելվածը iOS և Android օպերացիոն համակարգերի համար հասանելի է ավելի քան 100 երկրներում, և այժմ ցուցադրում է Street View-ն: Էկրանի վերևի ձախ անկյունում հայտնվել է Երկրի նշանը, որի վրա սեղմելով՝ կարելի է մուտք գործել դեպի լրացուցիչ տեղեկություններ, օրինակ` Վիքիպեդիա: Բարելավված է հետիոտնի, ավտոմեքենաների և մոտոցիկլետների երթուղիների ցուցադրումը:
Ռադիկ Մարտիրոսյանը 168.am-ի հետ զրույցում խոսել է գիտնականների աշխատավարձերի, ինչպես նաև՝ «Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» խմբի առաջարկի մասին, որով վերջիններս առաջարկում էին, որպեսզի ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ու Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ Կճոյանը հրապարակավ հայտարարեն, որ իրենք լիազորվում են ցանկացած օֆշորային ու արտասահմանյան բանկերում առկա իրենց անունով բացված հաշիվները փոխանցվեն գիտության ֆինանսավորմանը:
«Մենք պետք է աշխատանքը դարձնենք գրավիչ, որ ցանկություն լինի գալ մեզ մոտ աշխատելու, մյուս կողմից՝ պետությունը և մենք, այստեղ միայն պետությունը չի, պետք է ստեղծենք նորմալ ապրուստի, աշխատանքի պայմաններ, որ գրավիչ լինի, սա է հիմնականը»:
GiraffPlus նախագծի շրջանակներում՝ տարեցները երբեք չեն մնա առանց խնամակալության:
Goldgenie կայքը հարուստ մարդկանց համար վաճառքի է հանել HTC սմարթֆոնի էլիտար տարբերակը: Սարքի հետևի կափարիչը և կողմնային մասերը ծածկված են բարձր ստանդարտի` 24 կառատանոց մաքուր ոսկով: Այն մատուցվում է բացառիկ տուփով՝ բալենու փայից պատրաստված:
Վիրտուալ տուրերի ստուդիան հնարավորություն է տալիս վիրտուալ շրջել որևէ պատմամշակութային վայրում կամ, օրինակ` հյուրանոցում, ծանոթանալ ինտերիերի և հնարավորությունների հետ, կամ ծանոթանալ պատմամշակութային վայրի հետ կապված մանրամասներին:
Sony ընկերությունը թողարկել է SmartWatch 2 սարքավորումը, որն աշխատում է որպես երկրորդ էկրան Android սարքավորումների համար: Սարքն ասես նախատեսված է որպես հեռակառավարման վահանակ`սմարթֆոնի համար: Առանց սմարթֆոնին միանալու՝ SmartWatch 2-ն աշխատում է սովորական ժամացույցի նման:
Օգոստոսի 26-28-ը ՀՀ ԳԱԱ Բյուրականի աստղադիտարանում (ԲԱ) տեղի կունենա «Աստղերի անկայունությունը և էվոլյուցիան» թեմայով հայ-վրացական աստղագիտական կոլոքվիում (խորհրդակցություն)` նվիրված ակադ. Լ.Վ. Միրզոյանի 90-ամյակին: Նման միջոցառումների ավանդույթը դեռևս 1970-ական թթ. սկզբներին դրել է Վիկտոր Համբարձումյանը` ի նշան հայ-վրացական բարեկամության և աստղագիտության ոլորտում հայ-վրացական համագործակցության:
«ԴիջիԹեք» բիզնես ֆորումի բացման իր ելույթում Ինֆորմացիոն տեխնոլոգիաների գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը կարևոր շեշտադրում կատարեց` նշելով, որ ՏՏ ոլորտում իրավիճակն էականորեն փոխվել է: «Իսկ տոկոսային հարաբերակցությամբ՝ եթե 6 տարի առաջ մենք 80%-ն արտահանում էինք, իսկ 20%-ը տեղական շուկայում էր, ապա ներկայումս 60%-ն ենք արտահանում, և 40%-ն է տեղական շուկան է»,- ասել էր Կ. Վարդանյանը:
«Dasaran.am» կրթական ծրագիրը հավասար հնարավորություններ է ընձեռում Երևանում և ՀՀ մարզերի այլ քաղաքներում ու գյուղերում սովորող աշակերտներին` կարևորելով ազատ և արդար մրցակցությունը:
Հունիսի 21-22-ը «ԴիջիԹեք բիզնես-ֆորումի» շրջանակներում Locator ընկերությունը հնարավորություն էր ընձեռում այցելուներին շատ կարճ ժամանակում վիրտուալ մշակութային ճանապարհորդություն կատարել դեպի հայկական տաճարներ, վանքեր և եկեղեցիներ, զգալ նրանց ամբողջ ճարտարապետական գեղեցկությունը:
Դուք նկարում եք, իսկ այն ձևափոխվում է երաժշտության: Այսինքն`կարող եք նկարել թե՛ էլեկտրոնային երաժշտություն, թե՛ դասական երաժշտություն, քանի որ ծրագիրը մեծ գործիքների բազա ունի:
Հանրությունը լավ չի պատկերացնում Ակադեմիայի դերը և կիրառական գիտության դերը, դրա համար թվում է, թե… Այ, ասում են՝ Ակադեմիան ի՞նչ է անում, կամ ասում են՝ մեզ պե՞տք է այդ Ակադեմիան: Կարժում եմ, մի կողմից էլ` մենք ենք մեղավոր, որ լավ չենք ներկայացնում մեզ հանրությանը, շատ կարևոր է նաև լրատվամիջոցների դերն ու նշանակությունը:
Այսօր՝ հունիսի 21-ին, մեկնարկեց «Խելացի լուծումներ՝ խելացի երկրների համար» խորագիրը կրող 6-րդ ամենամյա ԴիջիԹեք բիզնես ֆորումը, որի պաշտոնական բացմանը ներկա էին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ու ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը:
«Ուզում ենք, որ ՏՏ ոլորտում կառավարությունը հեռու մնա, ցանկանում ենք աշխատել մեր գործընկերների հետ, և կառավարությունը չհայտնվի մեր ճանապարհին»: Ըստ դեսպանի՝ դրա համար պետք է ստեղծել բարենպաստ միջավայր, հատկապես՝ սկսնակ ձեռնարկությունների, փոքր ու միջին բիզնեսի համար:
Հայ պատմագիտական միտքը ծանր կորուստ կրեց: 2013 թ-ի հունիսի 21-ին 74 տարին նոր բոլորած՝ անսպասելիորեն կյանքից հեռացավ ականավոր պատմաբան, միջազգային հարաբերությունների մասնագետ, Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Մովսես Խորենացու անվան մեդալակիր Էդիկ Արտեմի Զոհրաբյանը:
Այսօր` հունիսի 21-ին, մեկնարկեց «Խելացի լուծումներ` խելացի երկրների համար» խորագիրը կրող 6-րդ ամենամյա ԴիջիԹեք Բիզնես ֆորումը: Պաշտոնական բացումն իրականացրեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը և Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը: Ֆորումի աշխատանքները կտևեն երկու օր` հունիսի 21-22-ը, Արմենիա Մարիոթ հյուրանոցում:
Հունիսի 23-ին Երևանի ժամանակով 15:32 Լուսինը, առավելագույնս կմոտենա Երկրին և կդիտվի սովորականից ավելի մեծ:
168.am-ի հետ հարցազրույցում ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանն անդրադարձել է մի շարք կարևոր հարցադրումների:
Լոս Անջելեսի կրթության խորհուրդը միաձայն հավանություն է տվել քաղաքային դպրոցների համար 45.000 iPad-ների գնման առաջարկությանը , որը կարժենա 30 մլն դոլար:
Բջջային ինտերնետի միջին արագությունը 2017 թվականից կավելանա 7 անգամ, իսկ աշխարհում կհաշվվի մոտ 10 մլրդ բջջային սարքավորում, որոնք մուտք կունենան դեպի ինտերնետ:
Այն ունի 5-դյույմանի էկրան, 4 միջուկային պրոցեսոր` Snapdragon 600 1,9 Գհց, 2Գբ օպերատիվ հիշողություն և 16Գբ ներքին հիշողություն: Հիշողության ծավալը հնարավոր է ընդլայնել նաև microSD քարտի միջոցով:
Panasonic ընկերության նոր ֆլեշ-քարտերը ոչ միայն իրենք են պաշտպանված արտաքին միջամտությունից, այլ նաև կարող են պաշտպանել սարքը, որում կիրառվել են:
Ծառայությունների մատուցման և արտադրողականության բարձրացման թվային միջոցներ: Հաճախորդների կառավարում և սպասարկում, շուկայի ուսումնասիրություն և վաձառքների խթանման նոր եղանակներ:
Acer ընկերությունը պատրաստվում է թողարկել սմարթֆոն` 3.5 դյույմ էկրանի անկյունագծով:
Ռոբոտաշինությունը, իհարկե, թանկ հաճույք է, և շատ հարցեր արտադրության մասով Հայաստանում դժվար է լուծել, սակայն կան բազմաթիվ խնդիրներ մեր իրականությունում, որտեղ լուծումներ կարող են տալ հայ ճարտարագետները, իսկ այդ ամենը կարող է ոչ միայն նպաստել մեր երիտասարդ կադրերի աշխատանքի տեղավորմանը, այլև արտադրական կազմակերպություններին տեղական սարքավորումներ առաջարկելուն:
Շուտով հայտնի հավելվածը թույլ կտա տեսանյութեր տեղադրել, գրում է TechCrunch-ը` վկայակոչելով ընկերության աղբյուրներին:
Երևանում Facebook-ը առաջատար է: Այս մասին են վկայում ընդամենը այս տարի մարտին Մարկետինգի հայկական ասոցիացիայի կողմից անցկացված հեռախոսային սոցհարցման արդյունքները:
Հունիսի 21-ին, Գրինվիչի ժամանակով առավոտյան 05:04, Արեգակն իր թվացյալ երկնային շարժման ընթացքում անցնում է երկնային հասարակածի նկատմամբ իր ամենաբարձր կետով, ինչն էլ աստղագիտական ամռան սկիզբն է համարվում:
Գյումրիի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի (ԳՏՏԿ) ուսանողները WordPress-ը թարգմանել են հայերեն: