Apple-ը, Microsoft-ը և Sony-ն միավորվել են Google-ի դեմ պայքարելու համար
Venturebeat պարբերականի փոխանցմամբ՝ Rockstar Consortium կոնսորցիումը դժգոհություններ է ներկայացրել Google-ի նկատմամբ՝ կապված նրա կողմից օգտագործվող ինտերնետային գովազդի համակարգի նկատմամբ:
Google-ը ներկայումս AdWords տեխնոլոգիայի շնորհիվ տարեկան վաստակում է ավելի քան 50 միլիարդ դոլար, որը մրցակիցների կարծիքով խախտում է ուրիշի արտոնագիրը: Rockstar Consortium կոնսորցիումի կազմում մտած Apple, Microsoft, Sony, Ericsson և Blackberry ընկերություններն արտոնագրային հայց են ներկայացրել Google-ի դեմ:
Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հայցը ներկայացվել է Թեքսասի շրջանային դատարան: Google-ը և նրա գործընկերները (Samsung Electronics, Huawei, HTC, LG, Asustek և ZTE) մեղադրվում են Rockstar Consortium-ի 7 արտոնագրեր խախտելու մեջ:
Rockstar Consortium կոնսորցիումի մասնակիցները կարծում են, որ Google-ը միտումնավոր է խախտում դրանք, քանի որ նա շարունակել է վաստակել ուրիշի տեխնոլոգիայի հաշվին՝ առանց լիցենզիոն վճարումներ կատարելու:
Strategy Analytics-ի տվյալներով՝ համայն աշխարհում Android օպերացիոն համակարգի մասնաբաժինը հասել է 81.3 տոկոսի: Այս տարվա երրորդ եռամսյակին այն տեղադրվել է ավելի քան 200 միլիոն սմարթֆոններում:
Միևնույն ժամանակ նրա հիմնական մրցակից Apple-ի iOSը մեկ տարում 15.6 տոկոսից անկում է ապրել մինչև 13.4 տոկոսի: Չկարողանալով մրցակցել շուկայական մեթոդներով՝ Apple-ը և Microsoft-ը որոշել են խնդիրը լուծել փորձել դատարանի միջոցով: