sms –ը զիջում է դիրքերը` որպես շփման թանկ եւ հնացած մեխանիզմ
«Vodafone» ընկերության զեկույցի համաձայն` sms-ը հաղորդագրությունը, որպես շփման թանկ եւ հնացած մեխանիզմ, գնալով զիջում է դիրքերը: Սակայն ոչ բոլոր երկրներում է այդպես. օրինակ, թուրքերը, պրոտուգալացիները շարունակում են ակտիվորեն օգտվել շփման այդ եղանակից, գրում է siliconrus.com-ը:
Նշվում է, որ միջին հաշվով Մեծ Բրիտանիայում sms-ների թիվը մեկ անձի հաշվով օրական 6 –ի է հասնում, Թուրքիայում` 11-ի, Պորտուգալիայում` 8-ի, իսկ ահա Գերմանիայում`2-ի:
Ըստ մասնագետների` 2013 թ-ին sms-ն արդեն շփման բավականին տարօրինակ միջոց է, քանի որ վաղուց է հայտնի, որ այն օպերատորի վրա գրեթե ոչինչ չի արժենում: Ներկայումս սմարթֆոններ ունեն մեծ մասը եւ կարող են օգտվել ավելի մատչելի ծառայություններից: