Բաժիններ՝

2013 թ. լավագույն սմարթֆոնները

Տարին արդեն մոտենում է ավարտին, եւ սմարթֆոնների հիմնական մոդելներն արդեն ներկայացվել են: Մասնագետներն արդեն հասցրել են կազմել 2013թ. լավագույն սմարթֆոնների ցանկը, որն ունի հետեւյալ պատկերը.

№1 iPhone 5S

Այն ունի հրաշալի դիզայն, օգտակար ֆունկցիաներ, բազմաթիվ հավելվածներ: Իսկ նախորդի համեմատ` նաեւ նորացված տեսախցիկ: Գինը Ռուսաստանում սկսվում է  30 000  ռուբլուց:

№2 HTC One Google Edition

Համարվում է աշխարհում լավագույն անդրոիդֆոնը: Սա Android-ով գործող այն քիչ սմարթֆոններից է, որը կարող է մրցել Apple-ի արտադրանքի հետ` դիզայնի առումով: Գինը սկսվում է 25 000 ռուբլուց:

№3 Motorola Moto X

Moto X –ը համարվում է աշխարհի լավագույն սմարթֆոններից: Այն հագեցած է  մաքուր Android-ով` ոչ մեծաքանակ, բայց օգտակար  օպցիաներով: Գինը սկսվում է  35 000 ռուբլուց:

№4 Samsung Galaxy S4

Սա, անշուշտ, լավ հեռախոս է, բայց բոլորին չէ, որ հարմար է:  Սմարթֆոնն այնքան շատ ֆունկցիաներ ունի, որ նրանց մեծ մասը նույնիսկ մեկ անգամ կարող են չօգտագործվել: Գինն սկսվում է 17 000 ռուբլուց:

№5 iPhone 5C

Սա  iPhone-ների երկու նոր մոդելներից մեկն է: Նախորդից այն հիմնականում տարբերվում է  պլաստիկե կորպուսով: Գինը 25 000 ռուբլի է:

№6 Samsung Galaxy Note 3

Առաջին լափթոֆոնը թողարկվեց երկու տարի առաջ, իսկ հիմա արդեն երեք սերունդ գոյություն ունի: Հսկա` 5,7- դյույմանոց էկրանը, թեթեւությունն ու բարակությունը, ինչպես նաեւ S Pen –ի առկայությունը այն շատ գրավիչ է դարձնում: Գինն սկսվում է 25 000 ռուբլուց:

№7 LG G2

LG-ի  նոր ֆլագմանն է, որն ունի հինգ դյույմանոց էկրան եւ  հագեցած է Android-ի ամենավերջին տարբերակով: Գինն սկսվում է 17 500 ռուբլուց:

№8 LG Optimus G Pro

Այս դեվայսի էկրանը չափազանաց մեծ է հեռախոսի համար, իսկ պլանշետի համար` փոքր: Գինն սկսվում է 14 000 ռուբլուց:

№9 Nokia Lumia 925

Lumia 925 –ն Windows Phone-ով գործող լավագույն սմարթֆոնն է: Սա Lumia-ի լավագուն մոդելներից է համարվում: Գինն սկսվում է  13 000 ռուբլուց:

№10 Nokia Lumia 1020

Lumia 1020 –ն բավականին բարակ է եւ խոշոր` ժամանակակից շատ սմարթֆոնների համեմատ: Այն նույնպես գործում է Windows Phone-ով: Գինն սկսվում է 20 000 ռուբլուց:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս