Բաժիններ՝

Բելառուսում հրաշք-կարտոֆիլ է աճեցվում. այն արտառոց գույն ունի, բայց խիստ օգտակար է

Բելառուսում կարտոֆիլի նոր տեսակ են աճեցրել` գունավոր միջուկով: Արդեն մեկ-երկու տարի հետո այն կարող է հայտնվել բնակիչների սեղանին, տեղեկացնում են բելառուսական լրատվամիջոցները:

Առայժմ հայտնի չէ, ինչպես են տնային տնտեսուհիները վերաբերվում կարտոֆիլի արտաքին տեսքին. աղցաններում մանուշակագույն կարտոֆիլը կարող է շատ հարմար լինել, բայց ահա պյուրեն բավականին արտառոց գույն կունենա: «Հուսով եմ, այս տեսակը պահանջված կլինի: Համային հատկություններով գունավոր կարտոֆիլը ոչնչով չի տարբերվում սովորականից»,-ասել է Բելառուսի Գիտությունների ակադեմիայի գիտագործնական կենտրոնի լաբորատորիայի վարիչ Վիկտոր Յոզլովը:

Շնորհիվ գիտնականների` արտառոց գույնով կարտոֆիլը շատ օգտակար է. պարունակում է մեծ քանակությամբ վիտամիններ եւ կարող է մրցել գազարի եւ բազուկի հետ: Այն հարուստ է հակօքսիդանտներով, որոնք ամրապնդում են իմունիտետը, դանդաղեցնում են ծերացման գործընթացը, նվազեցնում են սրտանոթային հիվանդությունների ռիսկը, լավացնում են հիշողությունը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս