Բաժիններ՝

Ռուսաստանում այս շաբաթ կմեկնարկի նոր iPad-ների վաճառքը

Apple-ի պլանշետային երկու համակարգիչները` iPad Air –ն ու iPad mini-ն արդեն այս շաբաթ վաճառքի կհանվեն Ռուսաստանում: Այս մասին նշվում է  Apple-ի պաշտոնական հաղորդագրության մեջ:

ԻՏԱՌ- ՏԱՍՍ-ի փոխանցմամբ` iPad mini –ն` Wi-Fi-ով, կարժենա 15 990 ռուբլուց մինչեւ  27 990  ռուբլի` կախված ներքին  հիշողության ծավալից: Բջջային մոդուլով մոդելների գինը 20 990- 32 990 ռուբլի է:

iPad Air –ը`Wi-Fi-ով  կարժենա 19990- 31990 ռուբլի, իսկ Wi-Fi –ով եւ բջջային մոդուլով`  24990 -36990 ռուբլի:

Առաջին սերնդի iPad mini –ն հիմա առաջարկվում է 11 990-16 990 ռուբլով: iPad Air-ն ու iPad mini-ն հագեցած են  Apple A7 պրոցեսորներով:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս