Բաժիններ՝

Հայկական ինտերակտիվ հեքիաթն օգտագործում են աուտիզմով հիվանդ երեխաների համար

Կապան քաղաքում հայկական առաջին ինտերակտիվ հեքիաթն օգտագործում են աուտիզմով հիվանդ երեխաների համար նախատեսված դասերի ժամանակ, ինչը շատ է ուրախացրել Ղ. Աղայանի «Անահիտ» հեքիաթի հիման վրա ստեղծած առաջին հայկական ինտերակտիվ հեքիաթի հեղինակ, ծրագրավորող Վահրամ Գևորգյանին: Նա 168.am-ի հետ զրույցում նշեց, թե իր համար ուրախալի է ոչ միայն այդ փաստը, կամ այն, որ իր աշխատանքն արժանացել է արտասահմանցի գրախոսողների բարձր գնահատականներին, այլև այն հանգամանքը, որ շատերը Հայաստանի մասին տեղեկանում են նաև այդ հեքիաթի շնորհիվ:

«Օրինակ, հենց «Անահիտի» անգլերեն տարբերակի ձայնը կամավոր կարդացել է մի կին, ով Հայաստանի մասին իմացել է հենց այս հեքիաթի միջոցով»,- ասաց Վ. Գևորգյանը: Նրա խոսքով՝ իր համար որպես մասնագետ կարևոր է ոչ միայն պարզապես հայկական ծրագրեր ստեղծելը, այլև հայկական որակյալ ծրագրեր ստեղծելը:

interaktiv

«Չգիտես ինչու՝ հայերի մոտ այդ կարծրատիպը կա, չի կարող ինչ-որ մեր ստեղծածը  միջազգային ստանդարտներին համապատասխան լինի, սակայն, կարծում եմ, որ մենք ունենք այդ հնարավորությունները, և մեր մասնագետները կարող են որակյալ աշխատանքներ ստեղծել, ու սահմանափակվել ոչ միայն հայկական շուկայով, այլև միջազգային շուկայում իրենց տեղը գրավել»,- ասաց Վ. Գևորգյանը՝ նշելով, որ այդ հարցում անհրաժեշտ է անընդհատ կատարելագործվել ու կատարելագործել ստեղծած ծրագրերը:

Կարդացեք նաև

Նշենք, որ ինտերնետում կարելի է գտնել ինտերակտիվ հեքիաթի ինչպես անվճար, այնպես վճարովի տարբերակը, սակայն դրա տարբերությունն այն է, որ անվճար տարբերակում մատի մեկ հպումով հերոսները շարժվում, գործողություն են կատարում միայն առաջին էջում, իսկ մյուս էջերում նույնն անելու համար պետք է վճարել:

Հեքիաթը եռալեզու է՝ հայերեն, ռուսերեն և անգլերեն: Այն կարելի է ինչպես կարդալ, այնպես էլ լսել: Ինտերակտիվ հեքիաթը նախատեսված է միայն շարժական սարքերի՝ iPhone-ի և iPad-ի համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս