Արեգակի վրա այսօր առավոտյան ռենտգենային հզոր բռնկում է եղել
Կիրակի առավոտյան Արեգակի վրա ռենտգենային հզոր բռնկում է տեղի ունեցել, որն արդեն երկրորդն է վերջին երեք օրվա ընթացքում, հաղորդում է РИА Новости –ին` վկայակոչելով Ռոսհիդրոմետի կիրառական երկրաֆիզիկայի ինստիտուտին:
X1.1 դասի բռնկումը տեղի է ունցել արեգակնային սկավառակի կենտրոնական մասում: Նշվում է, որ երկու բռնկումներն էլ համարվում են «արագ» բռնկումներ, որոնք, որպես կանոն, հզոր երկրամագնիսական փոթորիկներ չեն առաջացնում:
Արեգակնային բռնկումները, կախված ռենտգենային ճառագայթման հզորությունից, հինգ դասի են բաժանվում` A, B, C, M եւ X. վերջինը ամենահզորն է: