«Microsoft» ընկերությունը գնում է «Nokia»-ն
«Nokia»-ի բաժնետերերը երեքշաբթի հավանության են արժանացրել բջջային հեռախոսների արտադրության ստորաբաժանումը «Microsoft» ընկերությանը վաճառելու գործարքը, հաղորդում է Reuters-ը:
«Nokia»-ի ժամանակավոր ղեկավար Ռիստո Սիլասմաան հաղորդել է, որ վաճառքի օգտին քվեարկել է բաժնետերերի 99%-ը, որոնց մասնաբաժինը կազմում է ընդհանուր բաժնետոմսերի 45%-ը: Գործարքի արժեքը կազմում է 7,2 մլրդ դոլար:
«Համոզված ենք, որ հնացած ռազմավարության շարունակումը ի վերջո բաժնետերերի համար լուրջ խնդիրներ կառաջացներ: Շուկայի նոր դերակատարներն ու տեխոնոլգիաները մեզ համար նոր դժավարություններ էին առաջացնում»,-ասել է «Nokia»-ի ղեկավարը: