Բաժիններ՝

Lost FM- անվճար և որակյալ երաժշտություն՝ ցանկացած ճաշակի տեր մարդկանց համար

Android-ի համար նախատեսված Lost FM հավելվածի միջոցով կարող եք գտնել ձեր  ցանկացած երաժշտությունը՝  Trance, House, Dance, Techno, Lounge, Chillout, EDM, Ambient, Rock, Alternative, Death Metal, Meditation, Classical, Jazz և շատ ուրիշ ոճերում:

Այս օնլայն ռադիոյի միջոցով հնարավոր է գտնել գրեթե ցանկացած երգ՝ անկախ ժանրից կամ թողարկման երկրից: Հարց է առաջանում, թե ինչո՞վ է տարբերվում այս ռադիոն որոնողական համակարգերից, որտեղից կարելի է բեռնել մեր ցանկացած երգերը: Բանն այն է, որ այս հավելվածում տեղ գտած բոլոր երգերն ունեն շատ բարձր որակ:

Հավելվածի  միջոցով կարող եք լսել բարձր որակի երաժշտություն՝ բացարձակ անվճար և առանց գովազդի: Բացի այդ, հավելվածը շատ թեթև է և չի ծանրաբեռնի ձեր սմարթֆոնը:

Կարդացեք նաև

Ներկա պահին բջջային հավելվածը հնարավորություն է տալիս լսել որակյալ երաժշտություն 300 տարբեր աղբյուրներից, այդ թվում՝ այնպիսի ալիքներից, ինչպիսիք են  Digitally Imported-ը, Radio Tunes-ը, Jazz Radio-ն, Rock Radio-ն, Classical Radio-ն:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս