Բաժիններ՝

McDonald’s-ը փորձարկում է Big Mac պատրաստող սարքավորում

Boston Herald-ը տեղեկացնում է, որ Բոստոնում հայտնվել են Bic Mac պատրաստող ավտոմատ սարքավորումներ: Բուրգերի համար կարելի է վճարել ձեր թվիթերյան հաշվում արված գրառմամբ:

Այս սարքավորումը տեղադրվել է Big Mac-ի 50-ամյակի կապակցությամբ: Այստեղ կարող եք գնել մեխանիկորեն պատրաստված նոր տեսակի բուրգերներ՝ Big Mac Jr. և Grand Mac:

Սարքավորման պաշտոնական անվանումը  Big Mac ATM- է:

Որպեսզի ստանաք այդպիսի բուրգեր, պետք է բուրգեր-բանկոմատի մասին պատմել ձեր ընկերներին Twitter-ում: Թվիթի միջոցով բուրգեր կարելի է ստանալ շատ կարճ ժամանակ՝ միայն հունվարի 31-ին:

Առաջիկայում նման սարքավորումներ կտեղադրվեն նաև այլ ռեստորաններում: Եթե այս նախագիծը հաջողություն ունենա, ապա McDonald’s-ը կարող է հեղափոխություն անել արագ սննդի ոլորտում:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս