Բաժիններ՝

NASA-ի ստեղծած համակարգչային չիպը կարող է աշխատել Վեներայի վրա. Gizmodo

NASA-ն մշակել է համակարգչային չիպ, որը կարող է առնվազն երեք շաբաթ աշխատել Վեներայի պայմաններում, որի մթնոլորտը տարբերվում է բարձր ճնշմամբ և Ցելսիուսի 460-ից բարձր ջերմաստիճանով: Այդ մասին փետրվարի 8-ին հայտնել է Gizmodo ցանցային ռեսուրսը:

«Դեռ ոչ ոք էլեկտրոնային սխեմաներին չի ստիպել այդքան երկար աշխատել նման միջավայրում և նման ջերմաստիճանի պայմաններում: Դա հիրավի նոր ճանապարհ է բացում Վեներայի վրա առաքելություններ իրականացնելու համար»,- ռեսուրսը մեջբերում է Գլենի անվան հետազոտական կենտրոնի (NASA) ինժեներ Ֆիլիպ Նյուդեկի խոսքը: Նրա խոսքով՝ հիմնական խնդիրներին՝ բարձր ջերմաստիճանին և ագրեսիվ քիմիական միջավայրին, հակազդելու համար չիպի համար ստանդարտ սիլիցիումային հիմքի փոխարեն օգտագործվել է սիլիցիումի կարբիդ, իսկ պրոցեսորի էլեկտրացանցում՝ տանտալի սիլիցիդ:

Հետազոտության նյութերի համաձայն, պրոցեսորը դիմացել է փորձարկումներին արեգակնային համակարգի երկրորդ մոլորակի վերստեղծված պայմաններում, որոնք անցկացվել են երեք շաբաթվա ընթացքում: Փորձարկումների ընթացքում պրոցեսորն անընդմեջ 521 ժամ աշխատել է Ցելսիուսի մոտավորապես 460 աստիճանի և մեկ քառակուսի սանտիմետրի վրա մոտավորապես 95 կիլոգրամ ճնշման պայմաններում:

1961 թվականից ի վեր Վեներայի ուսումնասիրության փորձերի ողջ պատմության ընթացքում Երկրից մեկնարկել է 27 տիեզերական ապարատ, որոնցից 19-ը՝ խորհրդային և վեցը՝ ամերիկյան: Վերջին անգամ Երկրից տիեզերական ապարատը Վեներայի վրա է իջել 1985 թվականին. դա եղել է ԽՍՀՄ-ի կողմից արձակված «Վեգա-2»-ը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս