Բաժիններ՝

Apple-ն iPhone-ի վաճառքների աճ է արձանագրել

Apple ամերիկյան կորպորացիան, ամփոփելով անցած ֆինանսական եռամսյակի արդյունքները, որն ավարտվել է դեկտեմբերի 31-ին, արձանագրել է iPhone սմարթֆոնների վաճառքների աճ: Այդ մասին վկայում է ընկերության՝ հունվարի 31-ին հրապարակված ֆինանսական հաշվետվությունը:

iPhone-ի վաճառքները նշված եռամսյակի ընթացքում կազմել են մոտավորապես 78,3 մլն միավոր, ինչը շուրջ 3,5 մլն միավորով ավելի է մեկ տարի առաջվա (գրեթե 74,8 մլն միավոր) համապատասխան ժամանակաշրջանի համեմատությամբ: Այս տվյալները գերազանցել են վերլուծաբանների սպասումները, որոնք ոչ ավելի քան 77,4 միլիոն սմարթֆոնի վաճառք էին կանխատեսում:

1976 թվականին հիմնադրված Apple-ն արտադրում է iPhone սմարթֆոններ, iPad պլանշետային համակարգիչներ, iPod երաժշտական փլեերներ, MacBook նոութբուքեր, iMac սեղանի համակարգիչներ, ինչպես նաև բարձրտեխնոլոգիական այլ տեխնիկա: Կորպորացիան խոշորագույններից մեկն է աշխարհում, նրա շուկայական կապիտալիզացիան գերազանցում է 630 մլրդ դոլարը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս