
YouTube-ի օգտատերերը կկարողանան տեսահեռարձակում կատարել սմարթֆոններից

YouTube տեսածառայության առավել հանրաճանաչ օգտատերերը հնարավորություն կստանան այդ պորտալում հեռարձակում կատարել իրենց շարժական սարքերի միջոցով: Այս մասին ասված է YouTube-ի պաշտոնական կայքում հրապարակված հայտարարության մեջ:
Հայտարարությունից հետևում է, որ խոսքը վերաբերում է ուղիղ եթերով այն պատկերի հեռարձակմանը, որը տեսագրվել է սմարթֆոնի խցիկով առանց այլ հավելվածների օգտագործման: Նախապես սույն գործառույթը մատչելի կլինի YouTube-ի սոսկ այն օգտատերերին, որոնք ունեն 10 հազարից ավելի բաժանորդներ:
Ավելի ուշ այն կտրամադրեն նաև մնացած բոլորին: Տեսածառայության աշխատակիցները նշում են, որ «հարյուր հազարավոր տաղանդավոր մարդիկ նոր հնարավորություն կստանան ավելի արագ առանց միջնորդների կիսելու մտքերը, պատմելու իրենց կյանքի ու ստեղծագործության մասին», հաղորդել է ՏԱՍՍ-ը: