Բաժիններ՝

Ֆրանսիայում ընտրությունների նախօրեին Facebook-ը ներկայացնում է կեղծ նորությունները ֆիլտրելու համակարգ

Facebook սոցիալական ցանցը սկսել է համագործակցել ութ ֆրանսիական մեդիա ընկերությունների հետ, որպեսզի Ֆրանսիայում նախագահական ընտրությունների նախօրեին կարողանա ստուգել և զտել ֆեյսբուքյան կեղծ հրապարակումները: Այս մասին հաղորդում է The Verge-ը:

Այսպիսի փորձ նախկինում կատարվել է ԱՄՆ-ում (անցյալ տարի) և Գերմանիայում (հունվարին): Օգտատերերը կարող են մատնանշել այն հրապարակումը, որն ըստ իրենց կեղծ է, ինչից հետո այն կուղարկի փորձաքննության և վերջնական որոշում կկայացվի: Լուրի կեղծ լինելու դեպքում այն կստանա հատուկ նշան, որը տեսանելի կլինի բոլորի համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս