
Գիտնականները վերծանել են լիովին կաթվածահար մարդկանց մտքերը

Շվեյցարացի նյարդաֆիզիոլոգներն ստեղծել են նոր նեյրոչիպ, որը թույլ է տալիս ուղղակի իմաստով կարդալ այն մարդկանց մտքերը, որոնք լիովին կաթվածահար են ավտոմոբիլային աղետներից կամ ծանր հիվանդություններից հետո: Այս մասին ասված է PLOS Biology հանդեսում հրապարակված հոդվածում:
«Այս զարմանալի արդյունքը հերքեց իմ այն տեսությունը, թե «փակ մարդու համախտանիշով» լիովին անդամալույծ մարդիկ իրականում սկզբունքորեն ունակ չեն հաղորդակցվելու արտաքին աշխարհի հետ: Մեր փորձերը ցույց տվեցին, որ չորս կամավորները կարողանում էին պատասխանել այն անձնական հարցերին, որոնք մենք նրանց տալիս էինք՝ օգտագործելով սոսկ մտքի ուժը:
Եթե այս արդյունքները հաջողվի կրկնել, ապա այդ ժամանակ մենք կկարողանանք վերադարձնել այն մարդկանց խոսքի ընդունակությունը, որոնք տառապում են շարժողական նեյրոնների դիսֆունկիցիայով»,- պատմել է Նիլս Բիրբաումերը Թյուբինգենի (Գերմանիա) համալսարանից, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: