
Capture the Flag-ն առաջին անգամ կանցկացվի Հայաստանում

Հայաստանում առաջին անգամ կանցկացվի համակարգչային անվտանգության ինտելեկտուալ մրցույթ` Capture the Flag (CTF EVN):
Մրցույթի նպատակն է՝ բարձրացնել կիբերանվտանգության նկատմամբ հետաքրքրությունը Հայաստանում: Մրցույթի շրջանակում մասնակիցներին կտրամադրվեն սերվերներ, ծառայություններ, ծրագրեր, որոնք հարկավոր է կոտրել: Քանի որ մրցույթը կրում է կրթական բնույթ, բոլոր խնդիրների հետ կլինեն հուշումներ և գործիքների վերաբերյալ տեղեկատվություն:
Capture the Flag-ին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները: Ընդունվում են թե՛ անհատական, թե՛ թիմային մասնակցության հայտեր: Լավագույն մասնակիցները կարժանանան մրցանակների:
Մրցույթի կազմակերպիչներն են Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը (ՁԻՀ), 1guard Security ընկերությունը և Մայքրոսոֆթ Հայաստանը՝ Մոնիտիսի և ISTC Նորարարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնի հետ համագործակցությամբ:
Մրցույթը տեղի կունենա փետրվարի 4-ին:
Սիրարփի Աղաբաբյան