
Տարածվում է Android-ի համար նոր վտանգավոր վիրուս

Symantec ընկերության ներկայացուցիչները բացահայտել են Android.Lockdroid.E վիրուսի նոր մոդիֆիկացված տարբերակը: Այս վիրուսը կարող է թափանցել ձեր օպերացիոն համակարգ և օգտվել ձեր հաշիվներից և անձնական տվյալներից:
Ավելի վաղ Android.Lockdroid.E-ն տարածվում էր մեծերի համար նախատեսված հավելվածների միջոցով: Վիրուսը ներթափանցում էր Android-գադջետ և սկսում էր կոդավորել ֆայլերը:
Օգտատերերը կարող էին գումար կորցնել՝ վճարելով ոչ միայն ֆայլերի ապակոդավորման համար: Վիրուսը սպառնում էր օգտատիրոջ բոլոր կոնտակտներին ուղարկել տվյալներ այն մասին, թե մեծերի համար նախատեսված ինչ կայքեր է այցելում նա:
Հիմա ևս այս վիրուսը տարածվում է հավելվածների միջոցով, ներթափանցում է օպերացիոն համակարգ և կոդավորում է ֆայլերն այնպես, որ անգամ էկրանը ապակոդավորելու համար անհրաժեշտ լինի կատարել վճարում:
Ի՞նչ անել
- Մի բեռնեք հավելվածներ անծանոթ աղբյուրներից:
- Եթե հավելվածն առաջարկում է բեռնել ընդլայնումներ, որոնք պետք է բեռնել այլ աղբյուրներից, ապա հրաժարվեք կատարել այդ քայլը:
- Օգտվեք որակյալ հակավիրուսներից և պարբերաբար թարմացրեք համակարգը:
- Պարբերաբար թարմացրեք հավելվածները, ինչպես նաև մաքրեք գադջետի քեշը
Սիրարփի Աղաբաբյան