
Չղջիկ-ռոբոտը կփոխարինի անօդաչուներին

Մի խումբ ամերիկացի գիտնականներ ստեղծել են Bat Bot բացառիկ թռչող ռոբոտը, որը կարող է փոխարինել սովորական անօդաչու թռչող ապարատներին: Դրա աշխատանքի ցուցադրությամբ տեսագրությունը հրապարակվել է Science Magazine հանդեսի YouTube-ալիքում:
Bat Bot-ը կարող է նմանակել չղջիկների թռիչքաձեւը, այդ թվում՝ սավառնել և վայրասլաց թռիչք կատարել: Դրա թևերի բացվածքը 50 սանտիմետր է, իսկ քաշը՝ շուրջ 93 գրամ: Ռոբոտը ստեղծողների խոսքով՝ Bat Bot-ը շատ ավելի անվտանգ է քվադրոկոպտերից և կարող է շատ ավելի բարդ գործողություններ կատարել: Ի տարբերություն սովորական անօդաչուի, չղջիկ-ռոբոտը վնասվածքներ չի ստանում արգելքների բախվելիս: Այն առաջարկվում է օգտագործել կիսաքանդ շենքեր, արդյունաբերական փլվածքներ, քարանձավներ և ստորգետնյա կատակոմբներ ուսումնասիրելիս: