Startup Europe Week-ը երկրորդ անգամ Հայաստանում է
Startup Europe Week միջոցառումն արդեն երկրորդ անգամ տեղի ունեցավ Երևանում: Startup Europe Week Yerevan-ի նպատակն է՝ աջակցել Հայաստանում ձևավորվող ստարտափ միջավայրի զարգացմանը: Միջոցառմանը մասնակցում էին Հայաստանի ստարտափ էկոհամակարգում կարևոր դերակատարում ունեցող ներկայացուցիչներ:
Այս տարի ընտրված քննարկվող թեմաներից էին՝ հայաստանյան ստարտափ էկոհամակարգի նոր նախաձեռնությունները, պետական աջակցություն, ինովացիոն և բիզնես զարգացման դրամաշնորհային ծրագրեր, սոցիալական ձեռներեցություն և այլն:
Startup Europe Week-ը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ձեռներեցների և սկսնակ գործարարների համար արդյունավետ և լայնածավալ նախաձեռնություն է, որն օգնում է ստանալ ամբողջական տեղեկատվություն տվյալ երկրում ստարտափ էկոհամակարգի ուղղությամբ իրականացվող միջոցառումների վերաբերյալ:
Միջոցառումը սովորաբար անցկացվում է փետրվար ամսին: Միջոցառման կամակերպիչները նշում են, որ նպատակ ունեն ստատափների զարգացման ծրագրերում ներառել Եվրոպայի բոլոր երկրները:
Ըստ միջոցառման կազմակերպիչների՝ նմանատիպ միջոցառումները սովորաբար անցկացվում են Սիլիկոնային հովտում ընդունված ֆորմատում, սակայն պետք է փոքր-ինչ ավելին անել, երբ խոսքն արդյունավետ բիզնեսի մասին է:
Այս տարի Startup Europe Week 2017-ին մասնակցել է ավելին քան 40 երկիր:
Նշենք նաև, որ Հայաստանում Startup Europe Week 2017 Yerevan-ի կազմակերպիչներն են Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը և ISTC Նորարար լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնը:
Սիրարփի Աղաբաբյան