
Գիտնականները ֆուտբոլի դաշտի չափով քվանտային համակարգիչ են կառուցելու

Մասնագետների միջազգային խումբը՝ Մեծ Բրիտանիայի Սասեքսի համալսարանի գիտնականների գլխավորությամբ, ներկայացրել է վիթխարի քվանտային համակարգչի կառուցման պլան, որը պետք է դառնա ամենահզոր հաշվողական սարքն աշխարհում: Հետազոտողների հոդվածը հրապարակված է Science Advances հանդեսում:
Գիտնականների մտահղացմամբ՝ ապագա մեքենան բաղկացած կլինի վակուումային միջավայրում տեղադրված միմյանց միացած մոդուլներից: Դրանց ներսում էլեկտրական դաշտերի միջոցով կլինեն իոններ, որոնք կկազմեն տրամաբանական վենտիլները՝ սխեմայի այն տարրերը, որոնք ունակ են կատարելու տարրական տրամաբանական գործողություններ: Միացության արագությունն, այս կերպ, կմեծանա 100 հազար անգամ:
Գիտնականները պլանավորում են քվանտային համակարգչի նախատիպը կառուցել համալսարանում: Նրանց կարծիքով՝ մեքենան, որի չափերը համեմատելի կլինեն ֆուտբոլի դաշտի չափերի հետ, կկատարի բարդ հաշվողական գործողություններ, որոնք սովորական ԷՀՄ-ներից կպահանջեր միլիարդավոր տարիներ: