Բաժիններ՝

Հայ ինժեներների և ծրագրավորողների ստեղծած առաջին «խելացի տան» բացումը կլինի մոտ 10 օրից

Առաջին «խելացի տան» (smart home) բացումը Հայաստանում նախատեսվում էր դեռևս հունվար ամսին, սակայն որոշ տեխնիկական պատճառներով այն հետաձգվեց: Այդուամենայնիվ, արդեն առաջին «խելացի տունն» ամբողջությամբ պատրաստ է, և մոտ 10 օրից կլինի դրա բացումը: Այս մասին 168.am-ին տեղեկացրեց Revotech ընկերության տնօրեն Աշոտ Մանշուրյանը:

Ընկերության մասնագետները` ծրագրավորողներն ու ինժեներները, թվով 7 հոգի՝ աշխատել են «խելացի տան» համակարգի ստեղծման վրա: Այն հնարավորություն է տալիս ղեկավարել տան լուսավորությունը, ջեռուցումը, անվտանգությունը և այլն: Այսինքն` ընդհանուր առմամբ հայ մասնագետները վերցրել են ավտոմատ կերպով տունը կառավարելի դարձնելու գաղափարը և տվել այդ ամենին իրենց լուծումները` 0-ից:

«Խելացի տան» համակարգի ստեղծման վրա մենք սկսել ենք աշխատել դեռևս 2011 թվականի ապրիլից և այդ արդեն ամբողջությամբ պատրաստ է: Այժմ վերջին փորձարկումներն ենք կատարում և նախապատրաստվում ենք տան բացմանը»,- ասաց Ա. Մանշուրյանը:

Նրա տեղեկացմամբ, առաջին «խելացի տունը» Հայաստանում գտնվում է Մաշտոցի պողոտայի հարակից տարածքի նորակառույցներից մեկում, իսկ այն պատկանում է հայ գործարարի:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս