
«Կենդանի մատյանի» վրա հաքերային հարձակում են կատարել

«LiveJournal» («Կենդանի մատյան») բլոգային հարթակի ծառայության վրա հաքերային հարձակում են կատարել: Այս մասին թվիթերի իր էջում գրել է ծրագրի ղեկավարը` տեղեկացնելով, որ համակարգն արդեն պաշտպանված է, սակայն կարող են որոշ տեղերում հասանելիության խնդիրներ լինել:
Իր հերթին «LiveJournal»-ի մամլո ծառայությունից պարզաբանել են, որ հաքերային հարձակման հետևանքով ծառայությունը չի աշխատել ընդամենը մի քանի րոպե, և համակարգի աշխատանքը արագ վերականգնվել է:
Նշենք, սա նմանատիպ առաջին դեպքը չէ, մասնավորապես 2011 թվականի նոյեմբերին հայտարարվել էր, որ ծառայությունը DDoS հարձակման է ենթարկվել` Պետդումայի ընտրություններից ընդամենը մեկ շաբաթ առաջ: Լայնածավալ հարձակում տեղի է ունեցել նաև 2011 թվականի մարտի 30-ին, իսկ մյուս ամենաուժեղ հարձակումը եղել է հուլիսի 25-ին: